ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել զինծառայողների առաջնահերթ և անվճար բուժսպասարկման նախագծին![]() 30 նոյեմբերի 2021 - 17:04 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել զինծառայողներին առաջնահերթ ու անվճար բժշկական սպասարկում տրամադրելու վերաբերյալ նախագծին։ Նախագիծը ներկայացրել էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ կառավարության 2018 թ. ապրիլի որոշման պահանջների համաձայն՝ զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունն իրականացնում են գերատեսչական հոսպիտալային և կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովները, իսկ քաղաքացիական բժշկական հաստատությունները նման փորձաքննություն չեն իրականացնում: Զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ, նաև օգտվում են սոցիալական փաթեթի առողջապահական ուղղությունից: Գործադիրն առաջարկել էր անփոփոխ թողնել գործող օրենքի համապատասխան հոդվածը: Հարակից զեկուցող հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ նախագծով խախտվում է հիվանդ հաճախորդների սպասարկման հավասարության սկզբունքը: Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երկրի առաջին դեմքերին անվճար բժշկական օգնություն տրամադրելը նաև ազգային անվտանգության հարց է և հորդորել է նույն հարթությունում չդիտարկել զինծառայողներին արտահերթ բուժսպասարկում տրամադրելու նախագծին բացասական եզրակացություն տալու, սակայն վարչապետին, նախագահին, ԱԺ նախագահին պետբյուջեի միջոցներով անձնական բժիշկ տրամադրելու փաստերը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |