ANCA մասնակցում է ցեղասպանությունների կանխման նախագծին27 մարտի 2009 - 01:51 AMT PanARMENIAN.Net - «Ցեղասպանությունների կանխման ծրագիրն ուղղված է ցեղասպանության թեմայի լուսաբանմանը ապրիլ ամսին, երբ սկսվեց Հայոց ցեղասպանության սարսափը»,- ասել է ցեղասպանությունը վերապրած Միքայել Թումանյանը:Ապրիլի 2-ին Հարավային Ֆլորիդայում Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի բաժինը կմասնակցի մի քննարկման, որի կազմակերպիչներց մեկը Հրեական կազմակերպությունների խորհուրդն է, որը հովանավորում է զանազան կազմակերպություններին, որոնց գործունեությունն ուղղված է Դարֆուրում շարունակվող ցեղասպանության մասին տեղեկացվածության բարձրացմանը եւ սպանություններին վերջ դնելու ընդունակ ԱՄՆ կողմից կոնկրետ միջոցների ձեռնարկմանը: Քննարկմանը կմասնակցեն Խորհրդի անդամ էսկվայր Անդրե Վիլյամսը, հայ Պատրիկ Օ'Նիլը, Մայամիի թեմի առաջնորդը, Հայոց ցեղասպանությունը եւ Հոլոքոստը վերապրած մարդիկ, ցեղասպանություններ Հոլոքոստը ուսումնասիրող կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Ցեղասպանությունների կանխման ծրագիրն ուղղված է ցեղասպանության թեմայի լուսաբանմանը ապրիլ ամսին, երբ սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանության սարսափներին, Հոլոքոստին, Կամբոջայի, Բոսնիայի, Ռուանդայի եւ այժմ` Դարֆուրի ցեղասպանություններին: Միջոցառումները կոչված են ընդգծելու մեզնից յուրաքանչյուրի դերը ցեղասպանությունների կանխման գործում,- ասել է Միքայել Թումանյանը:- Քննարկումը հնարավորություն կտա համաժողովին դիտարկելու այդ հարցի բարոյական կողմերը` չնայած, որ այստեղ բախվում են զանազան շահեր»: Միջոցառման հովանավորներն են նաեւ Հարավահյին Ֆլորիդայում Հայ դատի գրասենյակի բաժինը, Մեծ Մայամիի Րաբունիների ասոցիացիան, «Դարֆուրն այժմ» ուսանողական գործողության անդամները եւ այլք: Այս տարի Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին նվիրված միջոցառումները մեկնարկում են Ցեղասպանությունների կանխման ծրագրից առաջ, որը նախաձեռնվում է մի քանի կազմակերպությունների, այդ թվում` Ամերիկայի Հայ դատի գրասենյակի կողմից եւ ուղղված են նրան, որպեսզի վերջ դնեն ցեղասպանությունների կրկնվող շրջանին, հաղորդում է ANCA-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |