Միշել․ Միայն երկխոսությունը կարող է հանգեցնել ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման![]() 1 դեկտեմբերի 2021 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, անդրադառնալով տարածաշրջանային ձգձգվող հակամարտություններին, հայտարարել է, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կայուն կարգավորման։ Այդ մասին նա ասել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովում իր ելույթում, տեղեկացնում է ԵԽ պաշտոնական կայքը։ Նա նշել է, որ տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունները պահանջում են միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան ջանքերի վերսկսում, և որ Եվրամիությունը պատրաստ է դերակատրություն ունենալ հակամարտությունների կանխարգելման և հանգուցալուծման գործում։ «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ցույց են տալիս իրավիճակի փխրունությունը։ Ես լիովին համոզված եմ, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն կարգավորման։ Դա նաև քաղաքացիական հասարակության համախմբում կպահանջի Հայաստանում և Ադրբեջանում՝ թույլ կտա կամուրջներ կապել և նպաստել հաշտեցման ջանքերին»,- ասել է նա։ Միշելը նշել է նաև, որ Արևելյան գործընկերությունը պետք է արձագանքի ժամանակի մարտահրավերներին և խնդիրները պետք է միասին լուծել։ Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |