Հայաստանը ռուսական կայունացման վարկը կստանա մայիսի վերջին կամ հունիսի սկզբին27 մարտի 2009 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կստանա ռուսական կայունացման վարկ 500 մլն ԱՄՆ դոլարի չափով 2009 թվականի մայիսի վերջին կամ հունիսի սկզբին: Ինչպես հաղորդել է Հայաստանի ֆինանսաների նախարարության մամլո քարտուղար Իրինա Այվազյանը, Ռուսաստանի պետդումայի կողմից ապրիլի վերջին վերաբաշխված բյուջեի հաստատումից հետո վերջնական համաձայնագիր կստորագրվի եւ կորոշվեն այդ գումարի փոխանցման ժամկետները:Նրա խոսքերով, նախատեսվում է, որ վարկի առաջին մասնաբաժինը հանրապետություն կփոխանցվի մայիսի վերջին կամ հունիսի սկզբին` Հայաստանում որոշակի ընթացակարգեր անցնելուց հետո: Ստացված կայունացման վարկը կուղղորդվի երկրի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքների մեղմացմանը: Փետրվարին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ նախնական համաձայնագիր էր ստորագրվել Հայաստանին 15 տարի ժամկետով պետական վարկի տրամադրման շուրջ, ընդ որում,15-ից 4 տարին արտոնյալ ժամկետ է` Libor+3 տոկոսադրույքով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |