Ֆրանսիայի Սենատ․ Եվրոպան և Ֆրանսիան պետք է սատարեն հայ ժողովրդին 1 դեկտեմբերի 2021 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Եվրոպան և Ֆրանսիան պետք է սատարեն հայ ժողովրդին ի դեմս թուրք-ադրբեջանական ագրեսիայի։ Այդ մասին ասվում է Ֆրանսիայի Սենատի Twitter-ի միկրոբլոգում։ «Ֆրանսիան պետք է արժանի լինի այն հույսերին, որոնք արթնացնում է հայերի սրտում: Հիշեք անցած շաբաթ Սենատում տեղի ունեցած «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով կոնֆերանսը։ Եվրոպան և Ֆրանսիան պետք է սատարեն հայ ժողովրդին ի դեմս թուրք-ադրբեջանական ագրեսիայի»,-ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հրավերով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Ֆրանսիայի Սենատի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին։ Համաժողովը նվիրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին Սենատի բանաձևի ընդունման մեկամյակին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |