Հրաչյա Թաշչյանն ազատվել է աշխատանքից 1 դեկտեմբերի 2021 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանն ազատվել է աշխատանքից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Հրաչյա Թաշչյանին ազատել վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի (06-2-Ղ1-1) պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Անի» ուսումնասիրությունների կենտրոնի տվյալների համաձայն, Հրաչյա Թաշչյանը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև օպերատիվ կապ ապահովող պետական ապարատի երկրորդ պաշտոնյան է եղել, Արթուր Վանեցյանից բացի։ Թաշչյանը 2018-2020 թթ. եղել է վարչապետ Փաշինյանի օգնականը։ Նոյեմբերի 25-ին, Վանեցյանն, անդրադառնալով Ադրբեջանի հետ ոչ հրապարակային բանակցությունների թեմային, հայտարարել էր, որ 2018-2019 թվականներին իրենից բացի բանակցել է ևս մեկ պաշտոնյա, որ մասնակցել է այդ բանակցություններին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |