ՔԿ․ Խարդախության արդյունքում քույրերը զրկվել են 160 մլն դրամ արժողությամբ անշարժ գույքից 1 դեկտեմբերի 2021 - 15:47 AMT PanARMENIAN.Net - ՍՊ ընկերության տնօրենը, ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը բանկում գրավ դնելու և գրավի դիմաց ստացված վարկային միջոցներով համատեղ առևտրային գործունեություն իրականացնելու պատրվակով, ընկերոջ կնոջն ու նրա քրոջը զրկել է համատեղ իրավունքով նրանց պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 160 մլն դրամ արժողությամբ գույքի նկատմամբ ունեցած տնօրինման իրավունքից։ Նա, օգտագործելով 39-ամյա ընկերոջ հետ վստահելի հարաբերությունները, առաջարկել է Բաղրամյան պողոտայում գտնվող անշարժ գույքը, որը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է ընկերոջ կնոջը և վերջինիս քրոջը, գրավ դնել և ստացած վարկային միջոցներով մասնակցել իր կողմից նախաձեռնած շահութաբեր բիզնես ծրագրին, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ ՍՊԸ տնօրենը, կեղծ խոստումներով կորզելով տուժողների համաձայնությունը և փաստացի վերահսկողության տակ վերցնելով վերոնշյալ գույքի տնօրինման իրավունքի օտարումը, 2012թ. դեկտեմբերի 21-ի վարկային պայմանագրով նշված անշարժ գույքի գրավադրմամբ ստացել է 257,000,000 դրամ վարկ՝ քույրերին զրկելով համատեղ իրավունքով նրանց պատկանող գույքի տնօրինումից: Այնուհետև ընկերոջը կեղծ տեղեկություններ է տրամադրել այն մասին, որ բանկն անհրաժեշտ գումար չի հատկացրել, ինքը հրաժարվել է առաջարկված վարկից, իսկ գույքը չի գրավադրել։ 39-ամյա տղամարդը, նրա կինն ու վերջինիս քույրը, հետագայում պարզելով, որ Բաղրամյան պողոտայում գտնվող գույքը գրավի առարկա է՝ պահանջել են ազատել արգելանքից և վերադարձնել այն։ Սակայն ՍՊԸ տնօրենը գույքը վերադարձնելու սուտ խոստումով ընկերոջն առաջարկել է վարկը տեղափոխել մեկ այլ բանկ։ Վերջինս 2014թ. օգոստոսի 14-ին գույքը տեղափոխվել է մեկ այլ բանկ, սակայն ՍՊԸ տնօրենը, գույքը գրավից ազատելու փոխարեն, ստացել է 257,117․58 դոլար հավելյալ վարկային միջոցներ, այնուհետև չի կատարել իր վարկային պարտավորությունները, որի արդյունքում քույրերը զրկվել են սեփականության իրավունքով իրենց պատկանող՝ 160 մլն դրամ արժողությամբ անշարժ գույքից։ ՍՊԸ տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |