«Ի բարիի» արտադրանքն արտահանվում է 10-ից ավելի երկիր![]() 1 դեկտեմբերի 2021 - 16:21 AMT PanARMENIAN.Net - «Ի բարի» ընկերության համահիմնադիր Նիկոլայ Մխիթարյանը ցանկանում է Հայաստանն աշխարհում ճանաչելի դարձնել նաև որպես մրգերի աշխարհ։ «Ի բարին» ներկայացնում է ջեմեր, մուրաբաներ, բրինձ, մեղր, նռան գինի, չրեր, թեյեր։ Նորարար բաղադրատոմսերով մուրաբաների ու ջեմերի տեսականին շուկայում արագ դիրքավորվեց. համ, որակ և ճիշտ բրենդինգ։ «Ի բարիի» արտադրանքն առողջ են, քիմիական մշակումների գործընթացը՝ զրոյական։ Բարի գործը Նիկոլայը սկսել է 3 տարի առաջ՝ օրգանական մեղրի արտադրությունից։ Գործընկերների՝ Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) աջակցությամբ և խորհրդատվությամբ կարողացավ մեղրի համար ստանալ օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկատ և արտադրական ծավալը մեծացնել գրեթե 6 անգամ: Ընկերությունում նախատեսում են ամեն տարի 3-4 նոր նախագիծ իրականացնել՝ տեղական և դրսի շուկայի համար։ «Մենք հայկական անուշահամ մրգերից, խոտաբույսերից ստեղծում ենք ապրանք, որ բարիք լինի բոլորի համար։ Երբ սկսում էինք օրգանական մեղրի բիզնեսը, պետք էր սերտիֆիկացման պրոցես անցնել: Շնորհիվ Ակբա բանկի ու NABU–ի, կարողացանք կայուն ու երկարատև համագործակցություն սկսել: Անկախ օգնության չափից, կարևոր է, որ երբ գործունեություն ես սկսում, լինեն մարդիկ, որ քո հետ քայլեն այդ դժվար ճանապարհով։ Մենք լավ գործընկերներ ենք: Այժմ մեզ ոգեշնչում է այն միտքը, որ հայկական արտադրանքը, որի վրա գրված է «Արտադրված է Հայաստանում», հայտնվի աշխարհի լավագույն դասի խանութներում»,- նշել է «Ի բարի» ընկերության համահիմնադիր, տնօրեն Նիկոլայ Մխիթարյանը։ «Ի բարիի» արտադրանքն արտահանվում է 10-ից ավելի երկիր՝ Ռուսաստան, ԱՄՆ, Բելառուս, Ղազախստան, Անգլիա... Աշխարհագրությունն ընդլայնվում է. շուտով՝ նաև Չինաստան և Մալայզիա։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |