Ֆրանսահայ երգիչ Սերժ Բեդրոսյանը համերգով ելույթ կունենա Մոնրեալում27 մարտի 2009 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսահայ երգիչ Սերժ Բեդրոսյանը հայտնի է համաշխարհային հիթերի իր կատարմամբ: Ապրիլի 6-ին Մոնրեալի Place des Arts-ում կայանալիք իր համերգում նա կկատարի 20- րդ դարի լավագույն երգերը: Համաշխարհային ճանաչում ունեցող երգերից բացի, նա կկատարի իր «You Are Leaving» ալբոմի երգերը, որը նվիրված է իր պատմական հայրենիք Հայաստանին: Կոմպոզիտոր եւ երգիչ Սերժ Բեդրոսյանի երգացանկում կան երգեր տասը լեզուներով: Նա երգում է ֆրանսերեն, անգլերեն, հայերեն, իտալերեն, արաբերեն եւ այլ լեզուներով: Նա ծնվել է Սիրիայում, հայկական ընտանիքում, 12 տարեկանում գնել է իր առաջին կիթառը, որի վրա նվագում է մինչ օրս: Առաջին երգը գրել է 16 տարեկանում, իսկ ընտանիքի հետ Ֆրանսիա տեղափոխվելուց հետո սկսել է ուսումնասիրել հոգեթերապիա Մոնպելյեի համալսարանում: Երկար տարիներ մասնագիտությամբ աշխատելուց հետո Սերժ Բեդրոսյանը կրկին հակում զգաց երաժշտության հանդեպ եւ մասնգիտորեն զբաղվելու համար ուսանեց Մոնպելյեի ու Մոնրեալի համալսարաններում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |