ՀՀ-ում կորոնավիրուսի 558 նոր դեպք կա և 24 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 558 նոր դեպք կա և 24 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 339,578-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 558-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 24 դեպք է գրանցվել, 21-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7631 դեպք կա, այլ պատճառով՝ 1450։

Ապաքինվել է ևս 716 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 318,481 է։ Փաստացի բուժվողների թիվը 12,016 է։

Ընդհանուր առմամբ 2,382,972 թեստ է արվել, մեկ օրում` 9013։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---