Մոտ 20 հայկական ստարտափ ԱՄԷ-ում կմրցի Team Telecom Armenia-ի գլխավոր մրցանակի համար 2 դեկտեմբերի 2021 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Մոտ 20 հայկական ստարտափ թիմ և 400-ից ավելի ձեռներեց, անհատ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչ կմասնակցի Արաբական Միացյալ Էմիրություններում դեկտեմբերի 6-12-ը կայանալիք և ստարտափ էկոհամակարգին սատարող SSSholidays միջոցառմանը: Ստարտափները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարները, մասնակցել մենթորշիփի հիման վրա կառուցված կրթական ծրագրին, որից հետո վերջիններս կմրցեն Startup Battle-ում։ Հաղթող թիմը կստանա գլխավոր մրցանակը Team Telecom Armenia-ի կողմից, որը SSSholidays-ի գլխավոր հովանավորն է: «Team Telecom Armenia-ի սոցիալական ծրագրերի շրջանակներում մենք մեծ ուշադրություն ենք դարձնում տեխնոլոգիական միջոցառումների կայացմանը և ստարտափ էկոհամակարգի զարգացմանը: Ուզում եմ հաջողություն մաղթել բոլոր ստարտափներին և ընդգծել, որ այս միջոցառումը ոչ միայն մրցանակ կամ ներդրում ստանալու հարթակ է, այլ նաև կրթվելու, զարգանալու և հաջողակ ձեռներեցների փորձը սեփական բիզնես գաղափարներում ներդնելու հիանալի հնարավորություն», - նշել է Team Telecom Armenia-ի համահիմնադիր, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։ Միջոցառման կազմակերպիչ Ստարտափ Արմենիա հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանը նշել է․ «Ի տարբերություն Սևան Ստարտափ Սամմիթի՝ SSSholidays-ը նոր ձևաչափ է: Ընկերության հիմնադիրները մշակել են միջոցառման անցկացման նորացված ֆորմատ, որի ընթացքում հայաստանյան ողջ ստարտափ էկոհամակարգը հնարավորություն կունենա հավաքվել մեկ հարկի տակ: Ստարտափները իրենց բիզնես գաղափարները ներկայացնելու են նաև «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսի ժամանակ»։ Մասնակից ստարտափ ընկերությունների գործունեության ոլորտները սահմանափակված չեն։ Միջոցառմանը մասնակցում են ստարտափներ կրիպտոարժույթի, առողջապահական և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տվյալների ավտոմատացման, ֆինանսական տեխնոլոգիաների, կրթության, արվեստի, 3D մոդելավորման և այլ ոլորտներից։ SSSholidays միջոցառման մանրամասներին և մասնակցության ձևաչափերին կարող եք ծանոթանալ կայքում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |