Մեքենաներից կատալիզատորների ապամոնտաժումը կասեցնելու համար վերահսկողական մեխանիզմներ կսահմանվեն

Մեքենաներից կատալիզատորների ապամոնտաժումը կասեցնելու համար վերահսկողական մեխանիզմներ կսահմանվեն

PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է մշակել, որով նախատեսվում է ավտոմեքենաների չեզոքացման համակարգերի (կատալիզատոր) ապամոնտաժումը կանխելու համար խիստ վերահսկողական մեխանիզմներ սահմանել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ նախագծի ընդունման արդյունքում կկատարելագործվի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացը:

Նշվում է նաև, որ առավելագույն չափով կնվազեն ավտոտրանսպորտային միջոցների՝ սարքին վիճակում գտնվող չեզոքացման համակարգի ապամոնտաժման, առանց չեզոքացման համակարգի և դրա անսարք վիճակում ավտոտրանսպորտային միջոցի շահագործման դեպքերը,։

Նախատեսվում է, որ էականորեն կնվազեն մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալները, ինչպես նաև դրանց վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության վրա։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---