Իշխանության յուրացման փորձի մեջ մեղադրվողների գործը դատարանում է![]() 3 դեկտեմբերի 2021 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Իշխանության յուրացման փորձ կատարելու մեջ մեղադրվող Արշակ Զաքարյանի, Վահագն Չախալյանի, Արագած Ախոյանի, Իսրայել Հակոբկոխյանի և Տիգրան Չոբանյանի գործն ուղարկվել է դատարան: Դատավոր Մեսրոպ Մակյանն այն վարույթ է ընդունել, տեղեկացնում է Datalex դատական-տեղեկատվական համակարգը: Ըստ մեղադրանքի՝ 2021-ի հունվարի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված հավաքի ընթացքում, մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ է արվել: 2021-ի հունվարի 28-ին Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա է իրականացվել, որի մասնակիցները պահանջել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Կառավարության շենքի մոտ բախումներ են սկսվել ոստիկանության ու ցուցարարների միջև, որոնց մի մասը փորձել է մուտք գործել կառավարության շենք։ Բերման ենթարկվածների թվում էին նաև Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Արագած Ախոյանը, Իսրայել Հակոբկոխյանը և Տիգրան Չոբանյանը։ Նրանց նկատմամաբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու ստորագրությունը: Նրանք չեն ընդունում ներկայացված մեղադրանքը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |