Դեկտեմբերի 7-ին հրապարակվելու է «ՀՀ-ն Ադրբեջանի դեմ» գործով որոշումը․ Կիրակոսյանը Հաագայում է![]() 3 դեկտեմբերի 2021 - 12:23 AMT PanARMENIAN.Net - ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվել է Հաագա: Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակելու է իր որոշումը Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված մի շարք հրատապ միջոցների կիրառման կապակցությամբ: Կիրակոսյանը ՀՀ ներկայացուցչությունը կապահովի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ և Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի հիման վրա ներկայացված ժամանակային (հրատապ) միջոցների վերաբերյալ որոշումների հրապարակմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է նրա՝ դեկտեմբերի 6-8-ը ներառյալ, Նիդերլանդներ գործուղման որոշումը։ Գործուղումից վերադառնալուն պես Եղիշե Կիրակոսյանը վարչապետին հաշվետվություն կներկայացնի գործուղման արդյունքների մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |