Լուկաս Սելարայանը 3-ամյա պայմանագիր է կնքել Columbus Crew-ի հետ![]() 3 դեկտեմբերի 2021 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը նոր 3-ամյա պայմանագիր է կնքել Columbus Crew-ի հետ, որը թույլ կտա նրան թիմում մնալ առնվազն մինչև 2024 թվականը։ Գործարքը նաև ենթադրում է ակումբային տարբերակ՝ մինչև 2025 թվականը, հայտնում է ESPN-ն։ 29-ամյա Սելարայանը վերջին երկու խաղաշրջանն անցկացրել է թիմում՝ դառնալով MLS 2020-ի գավաթի հաղթող, երբ երիտասարդ ֆուտբոլիստը ստացավ այդ խաղաշրջանի «Տարվա լավագույն նորեկ» տիտղոսը։ Նա մասնակցել է 53 խաղի, դարձել է 21 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։ «Վերջին երկու խաղաշրջանում Լուկասն իրեն դրսևորել է որպես MLS լավագույն ֆուտբոլիստներից մեկը և մենք շատ ուրախ ենք նոր պայմանագիր կնքել նրա հետ»,-ասել է Columbus Crew-ի գլխավոր մենեջեր Թիմ Բեզբատչենկոն։ Լուկաս Սելարայանը ծնվել է 1992 թվականին՝ Արգենտինայի Կորդոբա քաղաքում։ Սելարայանը ֆուտբոլային կարիերան սկսել է արգենտինական «Բելգրանո» ակումբում, որտեղ հանդես է եկել 2012-2015 թվականներին: 2016-2020 թվականներին խաղացել է մեքսիկական «Տիգրեսում»: 2020 թվականի հունվարից հանդես է գալիս ամերիկյան «Կոլամբուս Կրյու» ակումբում: Հարձակողական ոճի կիսապաշտպան է, աջլիկ: Սելարայանը 81 հանդիպման է մասնակցել առաջնություններում և ակումբային հանդիպումներում՝ 10 գոլի հեղինակ դառնալով։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |