ԱՀ ԱԱԾ․ Մարտունու բնակիչը մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տարածքում![]() 3 դեկտեմբերի 2021 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Արցախի Մարտունու շրջանի 65-ամյա բնակիչը մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տարածքում։ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ: Դեկտեմբերի 3-ին, ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհետ կորչելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: «Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին: Բանակցություններ են ընթանում Ս.Ս.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»,-ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |