Սուքիասյան․ Կարծում եմ` Սիրադեղյանը համաձայն չէր գալ ու որոշ ժամանակ բանտարկված լինել 4 դեկտեմբերի 2021 - 13:38 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով դեկտեմբերի 3-ին մասնակցել է գրող և պետական գործիչ Վանո Սիրդաեղյանի հոգեհանգստի արարողությանը, կարծիք է հայտնել, որ վերջինս համաձայն չէր վերադառնալ ու որոշ ժամանակ բանատարկության մեջ անցկացնել, հայտնում է 24News.am-ը։ «Սիրադեղյանը շատ լավ պատկերացնում էր դատաիրավական համակարգը, նա իր մարդ տեսակով համաձայն չէր, որպեսզի գար և որոշ ժամանակ բանտարկված լիներ մինչև այդ դատական պրոցեսները։ Դա իր ընտրությունն է եղել, ես գիտեմ»,- ասել է նա՝ հավելելով, որ միշտ կապ է պահպանել Սիրադեղյանի հետ։ Սուքիասյանը նշել է նաև, որ Սիրադեղյանը յուրահատուկ, տաղանդավոր մարդ էր, իր մտավորական ճիշտ կեցվածքով գտել է ծառացած խնդիրների լուծումները, «վերջ է դրել քաոսային վիճակին և ամրապնդել պետականության հիմքերը»։ Վանո Սիրադեղյանին հուղարկավորել են հայրենի Կոթի գյուղում: Ավելի վաղ Հայ ազգային կոնգրեսը կոչ էր արել Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։ Վանո Սիրադեղյան մահացել է հոկտեմբերի 15-ին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |