Դեսպան․ Բելառուսը հետաքրքրված է՝ ամրապնդելու ՀՀ հետ գործակցությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում![]() 4 դեկտեմբերի 2021 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանն ասել է, որ բելառուսական կողմը հետաքրքրված է՝ ամրապնդելու համագործակցությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ներուժը, այն ծրագրերն ու աշխատանքները, որոնք իրականացվում են ԲՏԱ նախարարության կողմից՝ տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ձևավորելու և զարգացնելու ուղղությամբ։ Խաչատուրյանը բարձր է գնահատել տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի փորձն ու ձեռքբերումները և համոզմունք հայտնել, որ կան բոլոր նախապայմանները՝ երկու երկրի միջև այս ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ ներդնելու և ամրապնդելու համար։ Կոնյուկն առաջարկել է ըստ ուղղությունների մշակել գործակցության ալգորիթմ, և աշխատանքներ տանել դրանց իրականացման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրի ինժեներական լուծումների փորձին և տեխնոլոգիական կենտրոնների գործունեությանը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |