ԿՀՊԳՎ բարելավել է տնտեսական հանցագործությունների բացահայտումը

PanARMENIAN.Net - «Կաշառակերության եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարը արդիական եւ շատ կարեւոր է, քանի որ ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ Հայաստանը օր օրի իր վրա զգում է ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետեւանքները»,- ուրբաթ օրը լրագրողներին է ասել Հայաստանի Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանը կաշառակերության եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարին նվիրված մամլո ասուլիսին: Նրա խոսքով, գիտակցելով կաշառակերության մակարդակի վտանգի աճը` հանրապետության կառավարության կողմից վերջին ժամանակներս անցկացվել են միջոցառումներ, որոնց արդյունքում ձեռք են բերվել որոշակի դրական տեղաշարժեր, մասնավորապես` ընդունվել են իրավական ակտեր, որոնք հակակոռուպցիոն ուղղվածություն ունեն, ինչպես նաեւ հիմնված են համապատասխան ինստիտուտների վրա:



Հունան Պողոսյանը հաղորդել է, որ 2003թ. կառավարությունը մշակել եւ հանրապետության նախագահը հաստատել է «Հակակոռուպցիոն ծրագիրը եւ նրա իրականացման մեթոդները», ինչպես նաեւ որոշակի պարտավորություններ են նշանակվել երկրի ոստիկանության համար:



Նրա խոսքով, 2008թ. դրական տեղաշարժ է գրանցվել ինչպես տնտեսական, այնպես էլ կաշառակերական հանցագործությունների բացահայտման գործում, մասնավորապես` տնտեսական ոլորտում արձանագրվել է 456 հանցագործություն` ի դեմս 289-ի 2007թ., աճը կազմել է 167 միջադեպ կամ մոտ 58%: Բացահայտվել է նաեւ չգրանցված կամ ապօրինի գործող 83 ձեռնարկություն` կեղծ թղթադրամի արտադրության եւ պահպանման, արժեթղթերի` 80, հարկերից եւ այլ տուրքերից խուսափող` 140, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 69 դեպք:



Ընդհանուր առմամբ արձանագրված հանցագործությունների 140 դեպքերը կամ մոտ 40% բացահայտվել են Ոստիկանության զանազան ենթաբաժանմունքների կողմից:



Ինչպես հաղորդել է Պողոսյանը, Երեւան քաղաքում զեկույցային շրջանում նշվել է 213 տնտեսական հանցագործություն, ինչը կազմում է ընդհանուր թվի 47%:



ԿՀՊԳՎ պետը դրական է գնահատել 2008թ. բացահայտման աճը` դրա հետ մեկտեղ ընդգծելով, որ տնտեսական հանցագործությունների թիվը զգալիորեն բարձր է, քան իրավապաշտպան մարմինների կողմից բացահայտված հանցագործությունները: Դա բացատրվում է ԿՀՊԳՎ աշխատանքի բարելավմամբ եւ տնտեսական հանցագործությունների թվի աճով:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---