Ծովագյուղում և Սեմյոնովկայում ոչ ոք չի գնացել ընտրության. Գավառում հաղթել է ՔՈ-ի թեկնածուն 6 դեկտեմբերի 2021 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Նախնական տվյալով՝ Գավառ խոշորացված համայնքում «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը ստացել է վավեր քվեաթերթիկների մոտ 54%-ը և իրավունքի ուժով համայնքի ղեկավար կդառնա Գուրգեն Մարտիրոսյանը։ Նա «Քաղաքացու որոշում» կուսակցության թեկնածուն է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։ ՔՈ-ի թեկնածուն առաջին անգամ է հաղթում ՏԻՄ ընտրություններում։ «Սա հաղթանակ է` լավ կազմակերպված, պոզիտիվ ուղերձներով, անցած ճանապարհով թիմի հաղթանակը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կունենա 11 մանդատ, իսկ «Մեր համայնքը» խմբակցությունը 2 մանդատ»,-ասվում է գրառման մեջ։ Գավառ համայնքում, ըստ նախնական տվյալների, առաջատարը «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 9869 ընտրող։ ՔՊ-ն Գավառում ստացել է 7586, իսկ «Մեր համայնք» դաշինքը՝ 1402 ձայն։ Գեղարքունիքի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում բնակիչներից որևէ մեկը չի մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Ծովագյուղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Գևորգյանն ասել է, որ այդ կերպ ուզում են իրենց անհամաձայնությունը հայտնել համայնքների խոշորացման գործընթացին, գրում է Sputnik Արմենիան։ Սեմյոնովկայի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մնացականյանն էլ իր հերթին հայտնեց, որ նույն դրդապատճառով էլ իրենց համայնքի բնակիչները չեն մասնակցել ընտրություններին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ծովագյուղում ընտրելու իրավունք ունի 2927 քաղաքացի, իսկ Սեմյոնովկայում՝ 195։ Հավելենք, որ խոշորացման գործընթացի շրջանակում Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերը պետք է ընդգրկվեն Սևան խոշորացված համայնքի կազմում։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |