Նախարար․ Պատվաստված և օմիկրոնով վարակվածների մոտ ծանր դեպքեր չեն գրանցվել 6 դեկտեմբերի 2021 - 16:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, խոսելով կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի մասին, նշել է, որ այս պահին առկա տեղեկատվության համաձայն՝ պատվաստված և այդ շտամով վարակված մարդկանց մոտ հիվանդության ծանր դեպքեր կամ պատվաստանյութի արդյունավետության անկում չի գրանցվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 2-ի կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանում դեռևս չի հայտնաբերվել կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամը։ Նախարարը նշել է, որ հետազոտությունները դեռ շարունակվում են և մեկ շաբաթվա ընթացքում ավելի ամփոփ տեղեկություններ կլինեն, գրում է «Փաստինֆոն»։ «Վերջին մեկ տարվա ընթացքում տեսնում ենք, որ պատվաստումները պաշտպանում են մեզ և անվտանգ են, որևէ արտառոց դեպք Հայաստանում չի գրանցվել, ինչն ամենակարևորն է»,- ասել է Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանում կորոնավիրուսի վարակելիության թվերը շարունակում են նվազել, և պետք է ամեն ինչ անել այդ նվազ ցուցանիշը պահպանելու համար։ Նախարարը կոչ է արել նաև հետևել հակահամաճարակային կանոններին։ «Մեր օրական ցուցանիշները բավական գոհացուցիչ են, բայց պետք է վերագտնենք այն կորցրած ժամանակը, որ ունեցել ենք»,-ասել է Ավանեսյանը։ Հարցին, թե հունվարի 1-ին ուժի մեջ մտնելո՞ւ է արդյոք հանրային սննդի, ժամանցի վայրեր պատվաստման թղթով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով այցելելու պահանջը՝ նախարարն ասել է, որ այդ առաջարկն այս պահին քննարկման փուլում է։ «Կառավարությունն ընդհանուր քննարկման արդյունքում հավանություն կտա որոշման փոփոխությանը»,- նշել է Ավանեսյանը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկհովեն հայտարարել է, որ «օմիկրոն» շատմը, ըստ նախնական տվյալների, հիվանդության ավելի թեթև ընթացք է առաջացնում, սակայն դեռևս վաղ է խոսել այդ մասին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն շտապ հավաք է նախաձեռնել Covid-19-ի հարավաֆրիկյան շտամի պատճառով։ ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանն ասել է, որ B.1.1.529. շտամը բազում «տագնապալի» մուտացիաներ ունի, ավելին, քան մյուս տարբերակները։ Նոր շտամն արդեն հայտնաբերվել է Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Չեխիայում, Գերմանիայում և Ավստրալիայում։ Վարակման դեպքեր են գրանցվել նաև Իսրայելում։ ԵՄ երկրներից շատերը, ինչպես նաև, ՌԴ-ն, կասեցրել են ավիահաղորդակցությունն Աֆրիկայի հարավային երկրների հետ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |