ԵԱՏՄ համաձայնագրին ԱԺ մշտական հանձնաժողովը կողմ է քվեարկել 6 դեկտեմբերի 2021 - 17:55 AMT PanARMENIAN.Net - ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն Արմեն Գևորգյանի նախագահությամբ կողմ է քվեարկել ԵԱՏՄ համաձայնագրին։ «Եվրասիական տնտեսական միության շրջանակում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի և տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականին: Փաստաթղթով սահմանվում է միության շրջանակում արտադրանքի միասնական ցանկում չընդգրկված արտադրատեսակների շրջանառության կարգը, որի նկատմամբ սահմանվում են պարտադիր պահանջներ: Սահմանվում է նաև միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի շրջանառության կարգը, որի վերաբերյալ չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել միության տեխնիկական կանոնակարգերը: Նշվել է, որ միասնական ցանկում ընդգրկված է 67 ապրանքախումբ: Համաձայնագրով չեն կարգավորվում պաշտպանական նպատակների համար կիրառվող արտադրանքի, պաշտպանության և անվտանգության շահերի ապահովման համար կիրառվող արտադրանքի, օգտագործված արտադրանքի. դեղերի, բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորումները: Համաձայնագիրը չի տարածվում սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման հետ կապված իրավահարաբերությունների վրա: Համաձայնագրում նշված արտադրանքի անվտանգությունն ապահովվում է իրավաբանական անձանց կամ ֆիզիկական անձանց կողմից, որոնք գրանցված են որպես անհատ ձեռնարկատերեր, նրանց լիազոր ներկայացուցիչների, այդ թվում՝ արտադրողների, արտադրողի կողմից լիազորված անձանց, ներմուծողների և վաճառողների կողմից, որոնք իրականացնում են արտադրանքի արտադրությունը և իրացումը դրա կյանքի ցիկլի բոլոր փուլերում՝ (արտադրություն, շինարարություն, մոնտաժում, կարգաբերում, շահագործում, պահպանում)՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Համաձայնագրով սահմանվում է ապրանքների հետկանչման մեխանիզմը: Միության շրջանակներում վտանգավոր արտադրանքի շրջանառության և շրջանառության համար պատասխանատվությունը կարգավորվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Անդամ պետությունների միջև համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով սահմանված կարգով: Համաձայնագրի ստորագրումը ԵԱՏՄ անդամ պետություններից լրացուցիչ ֆինանսական ծախսեր չի ենթադրում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |