Սպիտակի երկրաշարժից 33 տարի է անցել․ Գյումրիում դեռ 2776 տնակ կա 7 դեկտեմբերի 2021 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցը։ 33 տարի անց էլ երկրաշարժի հետքևանքները դեռ ամբողջովին վերացված չեն. Գյումրիում դեռ կան ժամանակավոր տնակներում բնակվող ընտանիքներ, վթարային շինություններ։ Դեռ 2776 տնակ կա, որից 508-ը փակ ու անբնակ է։ Այդ մասին ասել է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Բացի տնակներից, Գյումրիում կա 92 վթարային շինություն, որի խնդիրը համայնքն իր միջոցներով չի կարող լուծել: Այստեղ ևս պետական մոտեցում է անհրաժեշտ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, Հայաստանը մոտ 35-45 վայրկյան ցնցվեց, էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով 10 բալ էր: Երկրաշարժի հետևանքով ավերածություններ եղան երկրի 21 քաղաքում և 324 գյուղում: Հանրապետության արդյունաբերական ներուժի ավելի քան 40 տոկոսը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացվել է։ Ամբողջովին ավերվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80%-ը, մեծ վնասներ կրեց Վանաձորը: Երկրաշարժն աղետալի եղավ երկրի տարածքի 40%-ում` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերում: Պաշտոնական տվյալներով՝ երկրաշարժը 25,000 մարդու կյանք խլեց, 100,000-ը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 19,000-ը` դարձան հաշմանդամ, մոտ 530,000 քաղաքացի` անօթևան: Աղետի գոտուց 120,000 մարդ տարհանվեց, որոնցից 75,000՝ Հայաստանից դուրս: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է |