Լիպարիտյանը Երևանում կներկայացնի իր «Հայաստան - Թուրքիա. Պետականություն, պատմություն, քաղաքականություն» աշխատությունը 7 դեկտեմբերի 2021 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Պատմաբան, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանն ընթերցողին կներկայացնի իր «Հայաստան - Թուրքիա. Պետականություն, պատմություն, քաղաքականություն» աշխատությունը։ Գրքի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին, ժամը 18:00-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում։ Շնորհանդեսի ընթացքում հեղինակը հանդես կգա դասախոսությամբ։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Հանրությանը կներկայացվի մեծածավալ աշխատության դեռևս առաջին հատորը. շարքի մյուս հատորները լույս կտեսնեն առաջիկա երկու տարիների ընթացքում: Հատորը ներառում է պատմաբանի՝ տարբեր տարիներին հրապարակված հոդվածներ և հարցազրույցներ, առաջին անգամ հայերեն ներկայացվող վերլուծություններ, մեծ թվով անտիպ նյութեր: «Գրքում ներկայացված է Ցեղասպանության պատճառների նոր ուսումնասիրություն, որում ցուցադրվում է հայերից ձերբազատվելու երիտթուրքերի որոշման քաղաքական երեսը։ Գրքում զետեղված են Ցեղասպանության ժխտողականության պատճառներն ու բնույթը մերկացնող հոդվածներ: Հատորն արժեքավոր է նաև նրանով, որ մեկնաբանում է Հայաստան-Թուրքիա բարդ հարաբերություններն անկախությունից ի վեր: Անկախության առաջին տարիներին հեղինակը եղել է ՀՀ կողմից Թուրքիայի հետ գլխավոր բանակցողը և կարևոր ճշտումներ է կատարում այդ բանակցությունների վերաբերյալ: Հատորը հիմնավորում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մոտեցումները ներկայացված են պատմական, քաղաքական և հոգեբանական դիտանկյուններից»,-ասվում է հրատարակչության հաղորդագրության մեջ։ Գրքի վերջում զետեղված են նյութեր՝ 2020 թ. Ղարաբաղյան պատերազմին նախորդած և անմիջապես հաջորդած քաղաքական գործընթացների վերաբերյալ: Այս հատորի տպագրության մեկենասն է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Ժիրայր Լիպարիտյանը պատմաբան է, հասարակական, քաղաքական գործիչ, դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր։ 1991թ․ թվականի հունվար-հոկտեմբերին հիմնել ու վարել է ՀՀ Գերագույն խորհրդի հետազոտության և վերլուծության բաժանմունքը, 1991 թվականի նոյեմբերից 1994 թվականի սեպտեմբեր եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական, 1993-1994 թվականներին, միաժամանակ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1994 թվականի հոկտեմբերից 1997 թվականի սեպտեմբեր՝ ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան։ Ուսումնասիրում է հայ քաղաքական մտքի, հայ ժողովրդի ազատագրական պայքարի, հայերի ցեղասպանության պատմությունը, այս խնդիրներին նվիրված մի շարք աշխատությունների հեղինակ է։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |