ANCA-ն շնորհակալ է Քլունիին՝ Turkish Airlines-ի գովազդում $35 մլն-ով նկարահանվելուց հրաժարվելու համար 7 դեկտեմբերի 2021 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիին թուրքական Turkish Airlines ավիաընկերության գովազդում նկարահանվելուց հրաժարվելու համար։ Այդ մասին ասվում է հանձնախմբի հայտարարության մեջ։ Գովազդում մեկ օրվա նկարահանման համար նրան առաջարկվել է 35 մլն դոլար։ «Շնորհակալություն Ջորջ Քլունիին մեկ օրվա աշխատանքի համար $35,000,000-ով Turkish Airlines-ի գովազդում նկարահանումներից հրաժարվելու համար։ Թուրքական ավիաընկերությունը, որի բաժնետոմսերի 49 տոկոսը պատկանում է Թուրքիային, Էրդողանի ռեժիմին, ներգրավված է մարդկանց թրաֆիքինգի և ծայրահեղական, ջիհադական վարձկանների անդրսահմանային փոխադրումների մեջ», - ասվում է ANCA-ի հայտարարության մեջ: Ավելի վաղ Քլունին The Guardian-ին հարցազրույցում ասել էր, որ հրաժարվել է գովազդում նկարահանվելու պայմանագրից։ Նա նշել է, որ առաջարկը քննարկել է կնոջ, հայտնի իրավաբան Ամալ Քլունիի հետ, և նրանք որոշել են հրաժարվել։ «Ինձ $35 մլն դոլար են առաջարկել ավիաընկերության մեկ օրվա գովազդում նկարահանվելու համար, սակայն խոսեցի կնոջս՝ Ամալիի, հետ և մենք որոշեցինք, որ չարժե դա անել։ Ընկերությունը կապված է մի երկրի հետ, որը թեև ԱՄՆ դաշնակից է, սակայն երբեմն դրա գործողությունները հարցեր են առաջացնում»,-ասել էր նա՝ չնշելով, սակայն, թե որ երկրի մասին է խոսքը։ Ջորջ Քլունին 2016 թվականի ապրիլի 24-ին Հայաստանում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը։ 2015-ին փաստաբաններ Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերթսոնը պաշտպանում էին հայկական կողմի շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարության ժամանակ: Դատարանը որոշում կայացրեց, որ Շվեյցարիան «խախտել է Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը»` դատապարտելով սակայն Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |