Զբոսաշրջիկներն Անիի ավերակներում կշրջեն էլեկտրական կառքով 7 դեկտեմբերի 2021 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Զբոսաշրջիկների շրջայցն Անիի ավերակներում կիրականացվի էլեկտրական կառքով (ֆայտոն), որը շահագործման է հանձնվել։ «Ներկայիս Թուրքիայում գտնվող հայկական երբեմնի հոյակերտ այդ քաղաքում՝ Անիում, զբոսաշրջիկներն այսուհետև, էլեկտրական ֆայտոնով շրջելով մոտ 100 հա տարածք, հնարավորություն կունենան տեսնելու հայկական պատմամշակութային ժառանգության կոթողները»,-գրում է Ermenihaber-ը։ Էլեկտրական կառքով շրջայցը տևում է 45 րոպե և այն նախատեսված է միաժամանակ 5 ուղևորի համար։ Հայ-թուրքական սահմանամերձ գոտում գտնվող Անիի ավերակները գրանցված ենք ՅՈւՆեՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։ Անին եղել է Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը և իր զարգացման գագաթնակետում մրցակից է եղել այնպիսի քաղաքների հետ, ինչպիսիք եղել են Կոստանդնուպոլիսը, Բաղդադը, Կահիրեն և այլն: 11-րդ դարում Անիի բնակչությունը կազմել է ավելի քան 100 հազար մարդ: Քաղաքն իր մեծության և գեղեցկության շնորհիվ հայտնի է եղել նաև «40 դարպասների քաղաք» և «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» անուններով: Այն հետագայում դարձել է զանազան կայսրությունների պայքարի օբյեկտ, ինչն էլ հանգեցրել է նրա ավերմանը և վերջնական լքվելուն: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |