Կիրակոսյան․ Հաագայի դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները 8 դեկտեմբերի 2021 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Հաագայի՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու մասին՝ Հայաստանի հայցի մասով որոշումը, ինչպես նաև ՀՀ դեմ՝ Ադրբեջանի հայցով որոշումը: Դատարանը բավարարել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով գրեթե բոլոր միջանկյալ միջոցների վերաբերյալ պահանջները և մերժել Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Որոշման առաջին կետով Ադրբեջանը պետք է բռնությունից զերծ պահի 2020 թ. Արցախյան պատերազմի ընթացքում կամ դրա հետևանքով գերության մեջ հայտնված անձանց և ապահովի նրանց հավասարությունն օրենքի առջև: 2-րդ կետով Ադրբեջանը պետք է միջոցներ ձեռնարկի հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության խթանումը կանխելու համար, այդ թվում պաշտոնյաների և պետական կառույցների ներկայացուցիչների կողմից: 3-րդ կետով Բաքուն պետք է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկի կանխելու համար և պատժելու համար հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտերի հանդեպ վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները: Դատարանը նաև կոչ է արել ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը: Իրավաբան Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դատարանը բավարարել է Ադրբեջանի պահանջների միայն մի փոքր հատվածը և որոշել Հայաստանին պարտավորեցնել՝ «կանխել կազմակերպությունների և այլ անձանց կողմից ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը, ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը: Ադրբեջանի պահանջն ականապատման քարտեզների հետ կապված մերժվել է»։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Իշխան Զաքարյանը չի մերժել միանալ գործընթացին Սրբազանը հավելել է, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը Այցն աշխատանքային է Երևանում քաղաքացիները փողոցներ են փակում․ Ավելի քան 80 բերման ենթարկված կա Որոշ ժամանակ փակ էր Մյասնիկյան պողոտան, քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել |