Հայաստանում ՆՄԳ կառուցումը կսկսվի 2009թ.

PanARMENIAN.Net - Սեւծովյան տնտեսական համագործակցության Կազմակերպության (ՍՏՀԿ) էներգետիկայի նախարարների եւ էներգետիկայի աշխատավոր խմբերի հանդիպման արդյունքներով ձեռք բերվեցին պայմանավորվածություններ Մեղրիում ՀԷԿ եւ Հայաստանում նավթի մշակման գործարանի կառուցման մասին: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը:



Նրա խոսքով, Իրանը $280 մլն կներդնի Մեղրու հիդրոէլեկտրակայանի կառուցման համար, իսկ Հայաստանը դրա համար կհատուցի էլեկտրաէներգիայով: Ինչպես հաղորդել է նախարարը, աշխատանքներն արդեն սկսվել են, շինարարությունը կծավալվի նախքան ամառը` երբ կառուցվի կայանի համար անհրաժեշտ թունելը: Լուծվում են շինհրապարակների, աշխատավոր քաղաքի կառուցման եւ համապատասխան ինֆրակառույցի ստեղծման հարցերը: Իսկ ընդհանուր առմամբ, Մովսիսյանի խոսքով, Մեղրու ՀԷԿ կառուցումը կավարտվի հինգ տարվա ընթացքում:



Հանդիպման ընթացքում Արմեն Մովսիսյանն ավելացրել է, որ իրականացման համար ընդունվել է նաեւ Հայաստանում նավթի մշակման գործարանի կառուցման նախագիծը, որի արժողությունը կազմում է մոտ $250-280 մլն: Նրա խոսքով, ՆՄԳ հայ-իրանական համատեղ ձեռնարկություն է լինելու: Մովսիսյանը տեղեկացրել է, որ աշխատանքների առաջին փուլի իրականացումը` Երասխում նավթամթերքի շտեմարանի եւ Թավրիզից պատրաստի նավթամթերքի տեղափոխման համար խողովակաշարի կառուցումը, կսկսվի արդեն ընթացիկ տարում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---