Վրաստանը հաստատել է՝ չի մասնակցելու «3+3» ձևաչափին 9 դեկտեմբերի 2021 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է՝ Թբիլիսին չի մասնակցի տարածաշրջանային խորհրդակցական «3+3» ձևաչափին։ Այդ մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան։ «Վրաստանը չի դիտարկում մասնակցությունն այդ ձևաչափին, ուստի, Վրաստանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք հանդիպմանը․․․ Կա Վրաստանի միանշանակ դիրքորոշումը՝ մեզ համար այդ ձևաչափն անընդունելի է, և մենք ասել ենք այդ մասին։ Ոչ այժմ, ոչ հետագայում մասնակցությունը նման ձևաչափին չի դիտարկվում»,-ասել է նա, գրում է Sputnik Georgia-ն։ Դեկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ դեկտեմբերի 10-ին «3+2» ֆորմատի նախանիստ է լինելու, որին ՀՀ-ն կմասնակցի։ Փաշինյանը վերահաստատել է նախորդիվ հայտնած դիրքորոշումը՝ Հայաստանը «3+3» ձևաչափով կարող է հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու հարցեր, որոնց քննարկմանը Հայաստանը «3+3» ձևաչափով հարթակի առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ ՀՀ, Ադրբեջանի, Թուրքիայի, ՌԴ և Իրանի ԱԳ փոխնախարարների մակարդակով։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ սպառնալիքի փուլը հաղթահարել ենք «Կարողացել ենք ուղիղ սպառնալիքները կառավարել, չեզոքացնել կարճաժամկետ իմաստով»,–ասել է նա Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը |