Զախարովա․ ՌԴ-ն սահմանազատման հարցով հանձնաժողովի շուտափույթ ձևավորում է ակնկալում 9 դեկտեմբերի 2021 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը Բաքվից և Երևանից պատվիրակությունների շուտափույթ ձևավորում է ակնկալում՝ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելու համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նոյեմբերի 26-ին Սոչիում պայմանավորվածությունների համաձայն, կարևոր է գործը տանել դեպի սահմանզատման երկկողմ հանձնաժողովի ստեղծում ՀՀ և Ադրբեջանի միջև․․Մենք նաև ակնկալում ենք երկու երկրների ազգային պատվիրակությունների շուտափուոյթ ձևավորում՝ հանձնաժողովի կազմում»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Զախարովան ասել է, որ շարունակվում է աշխատանքը նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ։ Նա հայտնել է նաև, որ Սոչիի պայմանավորվածությունները հաստատել են, որ երկրները պատրաստ են շարժվել տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ «Սոչիի բարձր մակարդակի պայմանավորվածությունները Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների` կարգավորման հետագա քայլերի պատրաստակամության հաստատումն են: Ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ շփումներում աշխատում ենք ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման ուղղությամբ, այդ թվում նաև սահմանային վեճերի կարգավորման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ», - ասել է Զախարովան։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ էր հայտնել դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցից։ «Ռուսական կողմից շեշտադրել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը` հետագա սահմանագծման համար, ինչպես նաև ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերի համանախագահությամբ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում պայմանավորվածությունները գործնական հարթություն տեղափոխելու անհրաժեշտությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |