Հայաստանը ծրագրում է ընդլայնել իր երկաթգիծը

PanARMENIAN.Net - Հայաստանը ծրագրում է միաժամանակ երկու երկաթգծերի կառուցումը: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի խոսքով, Կազվին-Ռեշտ Աստարա երկաթգիծը չի կարող խոչընդոտել Իրան-Հայաստան երկաթգծի նախագծի իրականացմանը: Կազվին-Ռեշտ Աստարա նախագծի իրականացումը, որը Ադրբեջանի տարածքով ռուսական երկաթգծային ցանցը կկապի իրանականի հետ, կարող է սկսվել արդեն 2009թ.: Նախագծի իրագործմանը մասնակցելու է նաեւ «Ռուսական երկաթգծեր» ԲԲԸ-ն:



Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագիծը մտել է նախագծա-հաշվարկային փուլ: Ինչպես ավելի վաղ հաղորդում էր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, առաջարկված 13 տարբգերակներից ընտրվեց մեկը, որը սկսվում է Մեղրիից եւ շարժվում Սեւանի ուղղությամբ:



Իրան-Հայաստան երկաթգիծը հայկական կողմին թույլ կտա օգտվել էներգակիրների եւ այլ ապրանքի տեղափոխման այլընտրանքային ճանապարհից` ելք ստանալով դեպի արտաքին աշխարհ:



Ներկայումս արտասահմանի հետ Հայաստանի երկաթգծային հաղորդակցություններն ապահովվում են միայն Վրաստանի տարածքով:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---