ՀՀ-ում կորոնավիրուսի 347 նոր դեպք է գրանցվել և 20 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 347 նոր դեպք է գրանցվել և 20 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 342,115-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 347-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 20 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7767 դեպք կա, այլ պատճառով՝ 1464։

Ապաքինվել է ևս 1208 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 324,224-է։ Փաստացի բուժվողների թիվը 8652 է։

Ընդհանուր առմամբ 2,433,927 թեստ է արվել, մեկ օրում` 6416 ։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---