ՊՆ․ Ունենք 1 զոհ և մի քանի վիրավոր

ՊՆ․ Ունենք 1 զոհ և մի քանի վիրավոր

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է։

Զոհված զինծառայողի տվյալները, ինչպես նաև տեղեկություններ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին կհաղորդվեն ավելի ուշ, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---