Արմեն Չարչյանն ազատ է արձակվել10 դեկտեմբերի 2021 - 16:36 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանն ազատ է արձակվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշել է «Հայաստան» դաշինքից պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը փոփոխել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել՝ ստորագրությունը՝ չհեռանալու մասին, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ ՍԴ-ն ավելի վաղ բավարարել էր ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորների դիմումը՝ արձանագրելով, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։ ՍԴ որոշումից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հրատապ նիստ է հրավիրել՝ Արմեն Չարչյանի խափանման միջոցի հարցը քննության առարկա դարձնելու համար։ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը ևս դատարանի որոշմամբ ազատ են արձակվել, գրում է «Հայկական ժամանակը»: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և գործն այժմ գտնվում է դատավոր Վահե Միսակյանի վարույթում, որը նրա նկատմամբ դատաքննության փուլում գրավ կիրառելու որոշում էր կայացրել՝ ազատելով կալանքից, սակայն դատախազությունը ներկայացրել էր վերաքննիչ բողոք ու վերաքննիչ դատարանը ԱԺ պատգամավոր Չարչյանին կրկին կալանավորելու որոշում կայացրեց՝ պատգամավորական անձեռնմխելիություն ունենալու պայմաններում։ Արմեն Չարյանը ձերբակալվել էր հունիսի 18-ին՝ համացանցում իր ու աշխատակիցների հանդիպման աուդիոձայնագրության հայտնվելուց հետո։ Ըստ քրեական գործի նյութերի, նա հարկադրում էր աշխատողներին պարտադիր կերպով մասնակցել ԱԺ ընտրություններին: Նա մեղադրանքը չի ընդունել, այն համարում է քաղաքական հետապնդում ու գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |