Գերիների և անհետ կորածների կեղծ տվյալներ են մուտքագրվել․ Ընտանիքը 2.7 մլն դրամ գումար է ստացել10 դեկտեմբերի 2021 - 17:16 AMT PanARMENIAN.Net - ՊՆ տարբեր ստորաբաժանումների համապատասխան պաշտոնատար անձինք գերիների և անհետ կորածների թվում մուտքագրել են կեղծ տվյալներ, ինչի հետևանքով տվյալ անձի ընտանիքը 2,700,000 դրամ գումար է ստացել: Հարուցվել է քրգործ, հայտնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նշվում է, որ hունվարին ՊՆ տարբեր ստորաբաժանումների համապատասխան պաշտոնատար անձինք, պատասխանատու լինելով մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման հանձնաժողովից ստացված անվանացանկերում ընդգրկված անձանց զինծառայող կամ կամավորագրված անձ հանդիսանալու հանգամանքը հաստատելու և նրանց ընտանիքի անդամների տվյալները ճշգրտելու համար, ծառայության նկատմամբ դրսևորել են անփույթ վերաբերմունք։ Նրանք ՊՆ ԶԱՍՊ և ՎՀԳՎ ներկայացված անվանացանկում ընդգրկել են զինծառայող կամ կամավորագրված անձ չհանդիսացող քաղաքացի Ռ. Ա.-ի տվյալները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ՝ առանց բավարար հիմքերի Ռ. Ա.-ի ընտանիքի անդամներին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից» մինչ օրս փոխանցվել է 2,700,000 դրամ գումար: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով /«Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ»/ 07.12.2021թ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |