ՌԴ խաղաղապահների բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի Պատարա գյուղի բնակիչներին

ՌԴ խաղաղապահների բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի Պատարա գյուղի բնակիչներին

PanARMENIAN.Net - Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Պատարա հեռավոր լեռնային գյուղի բնակիչներին, այդ թվում՝ երեխաներին, փախստականներին և հարկադիր տեղահանվածներին։

«Ռազմական բժիշկների արտագնա բրիգադը ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերել տեղի բնակչությանը»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Եվգենի Իվանովը, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Բժշկական բրիգադի մասնագետները բուժօգնություն են ցուցաբերել Պատարայի ավելի քան 60 բնակչի։ Նրանք վիրաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի, ակնաբույժի և նյարդաբանի ընդունելություն և բուժխորհրդատվություն են իրականացրել:

Ռուսական խաղաղապահ զորախմբի հանրային ընդունարանը պարբերաբար աշխատանքներ է իրականացնում հարկադիր վերաբնակեցվածների և բազմազավակ ընտանիքների շարքերում կարիքավոր քաղաքացիների հայտնաբերման ուղղությամբ, որոնք հայտնվել են կենսական բարդ իրավիճակում, և հասցեական օգնության տրամադրման կարիք ունեն։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---