ՀՀ նախագահը տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել Ֆրանսիայի դեսպանի հետ![]() 13 դեկտեմբերի 2021 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ հանդիպմանը քննարկում է ունեցել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ, տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին։ Դեկտեմբերի 9-ին Փարիզում տեղի ունեցած Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը ստորագրել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզը»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |