Երիցյան․ ՀՀ վճարային համակարգի հաճախակի դարձած խափանումները մտահոգիչ են

Երիցյան․ ՀՀ վճարային համակարգի հաճախակի դարձած խափանումները մտահոգիչ են

PanARMENIAN.Net - Հայաստանի Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում մտահոգություն է հայտնել ՀՀ վճարային համակարգի «հաճախակի դարձած խափանումների» վերաբերյալ։

Նա հավելել է, որ դա անվստահություն է առաջացնում։

«Անցած ամիս արտասահմանում խնդրի առաջ կանգնեցի, երբ պիտի օդանավի տոմսեր փոխեի ու վճարային քարտերը չէին աշխատում։ Սպասարկող հայկական բանկը ոչ մի լուծում չկտարողացավ տալ։ Ես ստիպված 2 թռիչքի հնարավորություն բաց թողեցի, լիքը ժամանակ, իսկ փոփոխված տոմսերն առա 40% թանկ։

Եթե իրավիճակը կրկնվում է, ապա խնդիրը համակարգային է։ Հիմա կամ պիտի քեշ գումարին ավելի վստահենք, կամ այլ այլ երկրների բանկերից օգտվենք»,-գրել է նա։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---