ԱՀԿ. Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը «դելտայից» պակաս վտանգավոր է13 դեկտեմբերի 2021 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհյին կազմակերպության (ԱՀԿ) տեխնիկական տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը կարող է պակաս խոցելի լինել պատվաստանյութերի համար, սակայն «դելտայի» նման վտանգավոր չէ։ «Այսօրվա դրությամբ տվյալները սահմանափակ են և հաստատված ապացույցներ չկան, որ պատվաստանյութերն արդյունավետ են «օմիկրոնի» դեմ։ Նախնական տվյալները և «օմիկրոն» շտամի սպիտակուցի զգալիորեն փոփոխված հակագենային պրոֆիլը թույլ են տալիս ենթադրել, որ պատվաստանյութի արդյունավետությունն այդ շտամի դեմ կարող է թույլ լինել»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։ ԱՀԿ-ում շեշտել են, որ այդ նախնական տվյալները մատնանշում են, որ նոր շտամը պակաս վտանգավոր է, քանի որ հայտնաբերված դեպքերի մեծ մասն ընթացել է առանց ախտանիշների, կամ ընթացքը ծանր չի եղել։ Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը հայտնաբերվել է արդեն 63 երկրում։ Տարածման արագությամբ այս նոր շտամը կարող է գերազանցել «դելտային», բայց ինչի հետ է դա կապված, դեռևս պարզ չէ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն շտապ հավաք է նախաձեռնել Covid-19-ի հարավաֆրիկյան շտամի պատճառով։ ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանն ասել է, որ B.1.1.529. շտամը բազում «տագնապալի» մուտացիաներ ունի, ավելին, քան մյուս տարբերակները։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |