Վարորդները վերադարձել են աշխատանքի․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն ազատման դիմում է գրել

Վարորդները վերադարձել են աշխատանքի․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն ազատման դիմում է գրել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ամփոփելով հանրային տրանսպորտի հետ կապված իրադարձությունների արդյունքները, հայտնել է, որ վարորդները վերադարձել են աշխատանքի, իսկ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

«Քաղաքապետարանի ենթակայության տակ գործող տրանսպորտի վարորդների հետ համապատասխան ստորաբաժանումների քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել են աշխատանքի: Վարորդների աշխատանքային պայմանների շարունակական բարելավման խնդիրը քաղաքապետարանի օրակարգում է: Քաղաքային իշխանությունն արդեն իսկ գործուն քայլեր արել է և շարունակելու է անել այդ ուղղությամբ:

Քաղաքային իշխանությունը հետևողականորեն իրականացնում է մեր մայրաքաղաքի համար կենսական կարևորություն ունեցող տրանսպորտային բարեփոխումը՝ ստեղծելով անվտանգ, ժամանակակից, հարմարավետ և արժանապատիվ տրանսպորտ երևանցիների համար: Այս գործընթացում հնարավոր կնճիռներն ու խոչընդոտները չեն կարող շեղել քաղաքային իշխանությանը դրված նպատակի իրագործումից»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ վարորդներից մեկն ասել էր, որ իրենք նախևառաջ պահանջում են նորմալ աշխատավարձ։ Նրա խոսքով՝ հիմա իրենք պահանջում են 350,000 դրամ, քանի որ 1 կգ խոզի միսը 4000 դրամ է դարձել, իսկ վարորդը, որ փլավ ուտի, չի կարող քշել։ Նա հայտարարել է, որ նախկինում ընդհանուր 350,000 դրամ է ստացել, մինչդեռ այսօր ստանում է 260,000 դրամ։

Դեկտեմբերի 13-ի առավոտից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չեն աշխատել վարորդների բոյկոտի պատճառով։ Վարորդները հանդիպում են պահանջում քաղաքապետի հետ։ Կանգառներում մարդկանց մեծ կուտակումներ էին։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---