Հրաչյա Հակոբյանը ներկայացել է ԱԱԾ խորհրդարանում ծեծկռտուքի գործով![]() 13 դեկտեմբերի 2021 - 18:15 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հաստատել է տեղեկությունները, որ հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Պատգամավորը նշել է, որ իրավական որևէ կարգավիճակ ներկա պահին չունի։ «Դեռ այդ փուլին չի հասել, որ որպես վկա կամ այլ կարգավիճակով կանչեին։ Պարզապես բացատրություն են վերցրել»,– ասել է նա` հավելելով, որ ԱԱԾ է հրավիրվել երկու օր առաջ` կապված դեկտեմբերի 7-ին խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ։ Թե ինչ բացատրություն է տվել ու ինչպես է մեկնաբանել տեղի ունեցած միջադեպը, Հակոբյանը չի ցանկացել նշել։ Դեկտեմբերի 7-ի դեպքի շրջանակում խորհրդարանի իշխանական ու ընդդիմադիր մյուս խմբակցություններից թե ուրիշ ովքեր են հրավիրվել ԱԱԾ, Հրաչյա Հակոբյանը տեղյակ չէ։ Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Ինչպես լրագրողներին պատմել էր ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանը, ծեծկռտուքը տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։ Դրան, ըստ Գևորգյանի, մասնակցել են ՔՊ–ականներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |