Արամ Ա-ն ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի պատվիրակությանը![]() 13 դեկտեմբերի 2021 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) պատվիրակությանը, այդ թվում Կարլա Խիժոյանին, որը ներկայացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ԵՀԽ-ում և պատասխանատու է Միջին Արևելքին առնչվող հարցերին: Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին։ Պատվիրակությունը ցանկանում էր Վեհափառ հայրապետի տեսակետն իմանալ քրիստոնեության և իսլամի երկխոսության ու գործակցության շուրջ: Նորին Սրբությունն ընդհանուր ակնարկ է կատարել ԵՀԽ գործունեությանը քրիստոնեության շրջանակում և անդրադարձել այս ուղղությամբ ավելի վաղ տեղի ունեցած երկու միջազգային համագումարներին, ինչպես նաև այլ աշխատանքներին: Նա նաև ներկայացրել է ներկայիս երկխոսության առաջնահերթությունները և շեշտադրումները, որոնք հրամայական են դարձել ոչ միայն Միջին Արևելքի, այլ նաև բազմակրոն դարձած արևմտյան երկրների հասարակությունների համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |