Երևանի ու Ստամբուլի միջև չարտերային ավիահաղորդակցություն կբացվի14 դեկտեմբերի 2021 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի հետ չարտերային ավիահաղորդակցություն կբացեն, հայտնում է Reuters-ը։ «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններ հաստատելու նպատակով չարտերային ավիահաղորդակցություն կբացվի»,-ասել է նա՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։ Նա ասել է, որ կվերսկսվեն Ստամբուլ-Երևան չարտերային թռիչքները: Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար։ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է հայտարարությանը՝ հաստատելով ներկայացուցիչներ նշանակելու մասին նրա խոսքերը։ «Հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,-ասվում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանի մեջ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը |