ԱՄՆ դեսպանատունը 3 նոր գեներատոր է տրամադրել` ՀՀ ռազմաբժշկական կարողություններին աջակցելու

ԱՄՆ դեսպանատունը 3 նոր գեներատոր է տրամադրել` ՀՀ ռազմաբժշկական կարողություններին աջակցելու

PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները՝ փոխգնդապետ Դանիել Սինգլթոնի մասնակցությամբ հանդիպել են Դաշտային հոսպիտալի ղեկավար փոխգնդապետ Արշալույս Զաքարյանին՝ Հայաստանի ռազմաբժշկական կարողություններին աջակցելու նպատակով տրամադրելով 3 նոր գեներատոր, տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

«ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գլոբալ խաղաղության գործողությունների նախաձեռնության շրջանակում գեներատորները տրամադրվել են Kilo Victor Golf, LLC ընկերության կողմից։ Սա նվիրատվության առաջին խմբաքանակն է, իսկ առաջիկա երկու ամիսներին սպասվում են տարբեր բժշկական սարքավորումներ»,- ասվում է հաղորդագրությունում։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---