Զախարովա․ Ադրբեջանի և ԵԱՏՄ միջև երկխոսության զարգացումը կնպաստեր փոխադարձ առևտրի ակտիվացմանը15 դեկտեմբերի 2021 - 19:10 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ Ադրբեջանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալու առաջարկը, ասել է, որ երկխոսության զարգացումն Ադրբեջանի և ԵԱՏՄ միջև կնպաստեր փոխադարձ առևտրի ակտիվացմանը և տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։ «Նազարբաևի նախաձեռնությունը, որն, ըստ էության, եվրասիական ինտեգրման գաղափարախոսն է, արժանի է ուշադրության։ Ինչպես գիտեք, ԵԱՏՄ-ն բաց է այն երկրների համար, որոնք կիսում են կազմակերպության նպատակները, սկզբունքները և շահագրգռված են առավել սերտ ինտեգրմամբ։ Առաջին հերթին նկատի ունենք ԱՊՀ երկրները, որոնք առավել սերտ կապեր են պահպանել ԵԱՏՄ երկրների հետ»,-ասել է նա, գրում է Vestikavkaza.ru-ն։ Զախարովան հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն փոխգործակցության մակարդակը որևէ երկրի հետ բարաձցնելու մաիսն որոշումը կայացնում է բոլոր անդամ պետությունների և շահագրգիր կողմից համաձայնությամբ։ Ավելի վաղ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության դիտորդ երկիր։ Նազարբաևը նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահն է։ Նա ասել է, թե ողջունում է երկար տարիների հակասությունների հետո ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը և հնարավոր է համարում բանակցել Ադրբեջանի հետ, որպեսզի նա ևս դառնա դիտորդ երկիր։ Photo. TASS Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |