ԼՀԿ-ն չի միանա Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին17 դեկտեմբերի 2021 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի միանա քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ «Դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նիստը։ Խորհուրդը որոշեց չմիանալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը»,-ասվում է գրառման մեջ։ Երևանի ավագանիում «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց՝ այդ պաշտոնում առաջադրելով գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: Խմբակցության հայտարարության մեջ ասվում է, որ Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիների մեկ հեղափոխական մանդատի արդյունքում։ «2020 թվականի դեկտեմբերին, իր դիմումի համաձայն, լքել է ՔՊ կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը և դրանից հետո ծավալված ու Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է իր՝ ՔՊ կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չկիսելու որոշումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չի հանդիպել, որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունի։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |