Արցախի տեղահանված գյուղերի բնակիչները նոր բնակավայր կունենան Աստղաշենի մոտ

Արցախի տեղահանված գյուղերի բնակիչները նոր բնակավայր կունենան Աստղաշենի մոտ

PanARMENIAN.Net - Արցախի տեղահանված գյուղերի բնակիչները նոր բնակավայր կունենան։ Աստղաշենի վարչական տարածքում ակտիվ ընթանում են նոր բնակավայրի կառուցման աշխատանքներ, գրում է Civilnet-ը։

Նոր ստեղծվող բնակավայրում ապրելու են Սղնախ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերի՝ պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչները։

Շինաշխատանքները իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

2021 թվականի նոյեմբերի տվյալներով Հայաստանում է գտնվում Արցախից տեղահանված մոտ 5300 ընտանիք կամ 20,500 բնակիչ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---