Թուրքիան և Ադրբեջանը կարող են մարտական ինքնաթիռների արտադրություն սկսել18 դեկտեմբերի 2021 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան և Ադրբեջանը կարող են մարտական ինքնաթիռների համատեղ արտադրություն սկսել։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի Ռազմարդյունաբերության գլխավոր վարչության տնօրեն Իսմաիլ Դեմիրը, գրում է Haqqin.az-ը։ «Մեր դռները բաց են ազգային մարտական ինքնաթիռների համատեղ արտադրության համար այն երկրների հետ, որոնք ուզում են համագործակցել։ Այդ հարցի շուրջ բանակցում ենք Ադրբեջանի, Պակիստանի հետ, առաջարկում ենք համատեղել մեր ջանքերը»,-ասել է նա։ Ըստ նրա, Թուրքիան սատարում է այն նախաձեռնությանը, որ տարբեր երկրներ կիրառեն Անկարայի գիտելիքներն ու փորձն ավիացիոն ոլորտում և ռազմարդյունաբերությունում։ 2017-ին թուրքական TUSAŞ ընկերությունը պայմանագիր է կնքել բրիտանական BAE Systems ընկերության հետ՝ հինգերորդ սերնդի MMU ազգային մարտական ինքնաթիռի արտադրության նպատակով, որը կարող է հեռահար թիրախներ խոցել , լիովին հագեցած է էլեկտրոնային և ժամանակակից ռադիոլոկացիոն համակարգերով։ MMU-ի առաջին փորձարկումները նախատեսվում է իրականացնել 2025 թվականին։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Երևանի գինու օրերով պայմանավորված, մայրաքաղաքի որոշ հատվածներ փակ կլինեն Որոշ փողոցներ փակ կլինեն մինչև հունիսի 10-ի առավոտյան ժամը 08:00-ն «Սիներջիի» գործով 5 մեղադրյալի, այդ թվում` Սիմոնյանի հարսի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է Քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա ՀՀ-ն և Վրաստանը միասնական հայտով կդիմեն FIFA` հյուրընկալելու երիտասարդների ԱԱ-ն ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին |