Վահան Բիչախչյանը կարող է ընդգրկվել ՌՊԼ ակումբներից մեկում18 դեկտեմբերի 2021 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ակումբները հետաքրքրվում են Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Սլովակիայի «Ժիլինա» ակումբի 22-ամյա գրոհող կիսապաշտպան Վահան Բիչախչյանով։ Այդ մասին ասել է ֆուտբոլիստի ներկայացուցիչ Յուրի Գորբենկոն։ Մենք այժմ երկխոսության մեջ ենք ՌՊԼ աղյուսակի վերին մասի որոշ ակումբների հետ՝ Բիչախչյանի տեղափոխման հարցով։ Նա տաղանդավոր հայ ֆուտբոլիստ է, որը նաև կարող է մեզ մոտ լեգիոներ չհամարվել»,-ասել է Գորբենկոն, հայտնում է Championat.com-ը։ Բիչախչյանի պայմանագիրը «Ժիլինայի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է € 600,000։ Ընթացիկ խաղաշրջանում Բիչախչյանը «Ժիլինայի» կազմում մասնակցել է 23 հանդիպման, դարձել է 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ 2016-ին The Guardian-ն ընդգրկել է Բիչախչյանին 1999 թ․ ծնված աշխարհի 60 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |