Ուորլիք․ ԼՂ կարգավիճակի հարցը բաց է մնում

Ուորլիք․ ԼՂ կարգավիճակի հարցը բաց է մնում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չի կարելի լուծված համարել և որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է մնում։

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջնային է և առանց այդ հարցի լուծման հնարավոր չէ կայունություն ապահովել տարածաշրջանում, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Ուորլիքը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է հետքայլ կատարի՝ փորձելով կարգավորել ԼՂ կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի օգնությամբ՝ հավելելով, որ ՄԽ համանախագահողները շարունակում են այս հարցում կարևոր դեր խաղալ:

«Գիտեմ, որ Ռուսաստանն իր ձեռքն է վերցրել շատ հարցեր, բայց, հավատացած եմ, որ համանախագահները, ԵԱՀԿ-ն և ԱՄՆ-ն պետք է ակտիվանան և առաջ մղեն այս խնդրի վերջնական կարգավորումը: Միայն այս դեպքում մենք տարածաշրջանում կայունության կհասնենք»,-ասել է ամերիկացի պաշտոնաթող դեսպանը։

Նա նշել է, որ աա տևական գործընթաց է լինելու, դա պետք է գիտակցել, սակայն, դա միակ ճանապարհն է։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումներին՝ Ուորլիքը ողջունել է դրանք և կարևորել դեմ առ դեմ հանդիպումները, իսկ, թե ինչ ձևաչափով դա կլինի, արդեն երկրորդական է։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակության վայրեր՝ Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքում, պետք է լինեն բանակցությունների առարկայական հարցեր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---